ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Երբեմն էլ հանրությունը պետք է ճաշակի իշխանության հանդեպ տարած հաղթանակի քաղցր պտուղը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Երբեմն էլ հանրությունը պետք է ճաշակի իշխանության հանդեպ տարած հաղթանակի քաղցր պտուղը
27.07.2013 | 13:47

Բոլորս ենք սիրում հաղթանակներ ունենալ: Միասնական ջանքերով տարած հաղթանակն էլ տասնապատիկ գնահատելի է դառնում, քանզի ապացուցում է, որ միավորվելով մենք վերածվում ենք միակամ ու անպարտելի բռունցքի, և մեր ընթացքն անկասելի է այլևս: Շատ կարևոր է, որ հանրությունն այսօրինակ հաղթանակների համար պատշաճ ասպարեզ ունենա և փույթ չէ, որ դեռ չի կարողանում կողմնորոշվել, թե իր տարած հաղթանակներն ինչու են հատկապես Տարոն Մարգարյանի պարտությունը դառնում: Առավել ուշագրավն այն է, որ Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ երբեմն էլ հանրությունը պետք է ճաշակի իշխանության հանդեպ տարած հաղթանակի քաղցր պտուղը: Վստահ եմ, որ հաղթանակ սիրողներից շատերն են այցելել մեր հաղթանակների փառքը հավերժացնելու պատիվն ունեցող Երևանի կանաչ գոտիներից մեկը` «Հաղթանակ» զբոսայգի: Ի թիվս բազմաթիվ ատրակցիոնների, այստեղ գործում էին նաև այնպիսիները, որոնց մասնակիցները, խաղի մեջ մտնելու համար վճարելով, ասենք, 150 դրամ, բոլոր դեպքերում պարգև էին շահում` օրինակ 50 դրամանոց մաստակ: Գոհ էին բոլորը` խաղացողը՝ իր ծամվելիք պարգևի, խաղավարն էլ` անվրեպ շահույթ ստանալու համար: Ցավալի էր, որ դանակահարություն եղավ…

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ